Ըստ Sun թերթի տվյալների՝ հարբած բորտուղեկցորդներն ու ուղեկցորդուհիները խմել են շամպայն ու կարմիր գինի, իսկ հետո սկսել են միմյանց սիրաբանել: Այդ իրավիճակը նկարագրող ուղևորները հետագայում նշել են, որ անձնակազմի անդամները իրենց ներկայությամբ գրկախառնվել ու համբուրվել են: Հատկանշական է, որ այդ ամենը տեղի է ունեցել բիզնես կլասի սրահում:
Ավիաընկերության ղեկավարությունն արդեն սկսել է այդ գործի հետաքննությունը, որը տեղի է ունեցել հունվարի 26-ին Լոնդոնից Վաշինգտոն կատարված չվերթի ժամանակ: Պարզ է դարձել, որ այդ չվերթով մեկնած բորտուղեկցորդները աշխատանքի մեջ չեն եղել: Վաշինգտոն ժամանելուց հետո նրանք պետք է աշխատեին այնտեղից մեկնող չվերթներում:
Արդյունքում 11850 դոլար չվերթի համար վճարած ուղևորները չեն կարողացել քնել: Ինչ-որ մեկը բողոքել է գործող անձնակազմի անդամներին և վերջինս հաղորդել է ուրախ ընկերախմբին, որ խնջույքը հարկավոր է ավարտել: Դրանից քաշքշուկ է սկսվել:
Ավիափոխադրողը ներողություն է խնդրել իր հաճախորդներից` նշելով, որ դեպքը հետաքննվում է:








































