Էմինեմը 2013 թ. կթողարկի նոր ստուդիական ալբոմ։ Այս մասին գրում է Billboard-ը՝ հղում կատարելով Shady Records լեյբլի ղեկավար Փոլ Ռոզենբերգին:
Վերջինիս խոսքերով՝ ռեփերը հերթական ալբոմի ստեղծման նախապատրաստական աշխատանքները սկսել է շատ վաղուց: Այնուամենայնիվ, այն դեռ պաշտոնական անվանում չունի: Թողարկման կոնկրետ ամսաթիվը ևս հայտնի չէ: Ռոզենբերգը հավելել է, որ ալբոմն, ամենայն հավանականությամբ, վաճառքի կհանվի մայիսից հետո:
Լուրերն այն մասին, որ Էմինեմը նոր սկավառակը կներկայացնի հենց 2013-ին, մամուլում հայտնվել էին ավելի վաղ: Մասնավորապես, աշնանից ռեփերի կայքում վաճառվում են վերնաշապիկներ, որոնց վրա նշված են նրա ալբոմների թողարկման տարեթվերը՝ 1996, 1999, 2000, 2002, 2004, 2009, 2010 և 2013:
Նոր ալբոմը կդառնա թվով 8-րդը:









































