Պապուա-Նոր Գվինեայի իշխանությունները երկրում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցել են կես մետր բարձրության ցունամի (1,5 ֆուտ), հայտնում է Associated Press-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ տեղի ժամանակով ժ. 09:48-ին (Երևանի ժամանակով ժ. 03.48-ին), Տարոն քաղաքից 45 կմ հարավ-արևմուտքում: Երկրաշարժի օջախը գտնվում է 33 կմ խորության վրա:
Կես մետր բարձրությամբ ցունամին գրանցվել է Ռաբաուլ քաղաքի նավահանգստում, տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:








































