ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը իր 2012-ի տնտեսական զեկույցում հայտնել է, որ Իրանը անցնող տարում կրկնակի կրճատել է պարտքը: 2011-ին արտաքին պարտքը կազմել է 17.9 միլիարդ, իսկ 2012-ին այն դարձել է 9.452 միլիարդ: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Համաձայն զեկույցի՝ լիկվիդայնությունը գերազանցել է 200 միլիարդ դոլարը, իսկ ազգային պահուստները ընկել են՝ հասնելով 70 միլիարդ դոլարի: ԿՀՎ տնտեսական զեկույցը հավելում է, որ Իրանի ՀՆԱ-ն, որը հիմնված է էլեկտրաէներգիայի առևտրի վրա, կազմել է 997.4 միլիարդ դոլար: ՀՆԱ-ի ցուցանիշով Իրանը աշխարհի երկրների վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 18-րդ տեղը:
Ծառայությունների ոլորտը մեծ տեղ է զբաղեցնում Իրանի տնտեսությունում (ՀՆԱ-ի 50.6 տոկոս), դրան հաջորդում են արդյունաբերական ոլորտն ու գյուղատնտեսությունը՝ համապատասխանաբար՝ ՀՆԱ-ի 38.4 և 11 տոկոսով:
Համաձայն զեկույցի՝ 2011 թվականին Իրանն ունեցել է 2 տոկոս տնտեսական աճ, իսկ 2012-ին՝ 0.9:











































