Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպանը, հնարավոր է, չկարողանա մասնակցել «Բավարիա»-ի դեմ խաղին: Վերմալենը մկանային վնասվածք ունի:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «զինագործներն» այժմ անհանգիստ են, քանի որ Թոմասը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին դիմակայությունը:
Հարկ է նշել, որ «Բավարիա»-ի դեմ խաղին հաստատ չեն մասնակցելու Գիբսն ու Կոսելնին:







































