Փետրվարի 12-13-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայանալու է «Արևելյան գործընկերության» ոչ ֆորմալ երկխոսության երկրորդ հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ տեղեկատվությունը, Վրաստանի կողմից միջոցառմանը մասնակցելու է արտգործնախարար Մայա Փանջիկիձեն և էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով Վրաստանի պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
ԵՄ կողմից հանդիպմանը մասնակցելու է Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարցերի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտային հարցերով եվրահանձնակատար Սիիմ Կալասը:
Հանդիպման մասնակիցները քննարկելու են «Արևելյան գործընկերության» հետագա զարգացման հարցերը:
Վրաստանի ԱԳՆ տվյալներով՝ տվյալ միջոցառումը կարևոր է նաև նրանով, որ անցկացվում է փետրվարի 28-29-ին Վիլնյուսում նախատեսված «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթնաժողովից առաջ և հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով պատրաստվել գագաթնաժողովին:











































