Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

Հովիկ Աբրահամյանի քարոզչական կուտակումները

Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնած «վարչապետների ակումբի» անդրանիկ նիստի մասին ասում է, որ եղել է մտքերի անկաշկանդ փոխանակություն, և դա ոչ թե մամուլի կամ հասարակության առաջ ելույթների, Հովիկ Աբրահամյանի համար է. «Քննարկում ենք ոչ թե մամուլին ու հանրությանը ներկայանալու կամ հանրային կարծիքի վրա ուղղակի ազդեցություն գործելու համար, այլ այդ շփումների իմաստը որոշ հարցերի վերաբերյալ մեր կարծիքները շարադրելն է, որից յուրաքանչյուր մասնակից կարող է օգտվել, բայց ակնհայտ է, որ ավելի շատ կարող է օգտվել գործող վարչապետը»:

Խոսրով Հարությունյանի խոսքով` այս նախաձեռնությունը քաղաքական մշակույթի համար է, որ նախկիններն իրենց փորձով չմոռացվեն: Հարությունյանի բնորոշումն այդ միջոցառմանը հիրավի անկեղծ է, որովհետև «վարչապետների ակումբ» կոչված նախաձեռնությունը հանրային և պետական կյանքի համար կարևոր որևէ այլ նշանակություն ունենալ չէր կարող՝ դրա նշանակությունը «նախկիններին» մոռացության չմատնելն էր, ինչը, իհարկե, պետք է Հովիկ Աբրահամյանին, ով այսօր ունի իր համար քաղաքական ազդեցության շրջանակներ գծելու անհրաժեշտություն: Սակայն քաղաքական մշակույթի մասին գնահատականներն, իհարկե, մեղմ ասած չափազանցված են, ինչպես որ չափազանցված են նախկինների փորձի փոխանակման մասին գնահատականները:

Հայաստանում նախկինում այդ ի՞նչ փորձեր են եղել, որ այսօր արժե փոխանակել: Հայաստանի ներկայիս իշխող համակարգում նախկին ու ներկա չկա, կա շարունակաբար կատարելագործված, բյուրեղացված, ինստիտուցիոնալացված ամբողջատիրական մի իշխող համակարգ, որը ձևավորվում է ոչ թե սահմանադրական նորմերի, այլ քրեական և օլիգարխիական հարաբերություններին բնորոշ կանոնների հիման վրա: Այդպես է ոչ միայն ներկայում, այդպես եղել է նաև նախկինում: Ինչպես ներկայում են ընտրություն կեղծել, ինչպես ներկայում են տարբեր գործիչների չգրված արտոնություններ շնորհում բիզնես ոլորտում, ինչպես ներկայում է ամեն ինչ քվոտավորված և յուրացված, այդպես էլ նախկինում է եղել: Ներկան նախկինի շարունակությունն է, և ինչ փորձի փոխանակման մասին կարող է խոսք լինել:

Ընդ որում` անձերն այստեղ կարևոր չեն նախկինում իրենց դերակատարմամբ: Այստեղ կարևոր է համակարգը, որն աշխատել, աշխատում է նույն սկզբունքներով և կողմնորոշիչներով, նույն չափորոշիչներով: Եվ եթե համակարգային իմաստով առանցքային, ելակետային հանգույցները շարունակում են խարսխված լինել իշխանության յուրացման և այլ անօրինականությունների վրա, ապա դրանից վեր էլ ինչ փորձեր կարող են լինել, կամ փորձի կրողներ կարող են լինել, որ ինչ-որ էական դերակատարում ունենան առկա համակարգային պայմաններում, համակարգային ստատուս քվոյի պարագայում:

Ավելին` նախկինները այդ իմաստով սովորելու բան ունեն ներկաներից, քանի որ այն ժամանակ հիրավի բավական մեծ էր անփորձությունը, միաժամանակ ԽՍՀՄ-ից անցումը դեռ նոր էր սկսվել, և դեռ հստակ մեխանիզմներ չկային ձևավորված, որոշակի քաոտիկ վիճակ կար, այսինքն` համակարգը բյուրեղացած չէր, ինչը այսօր շատերը թյուրիմացաբար ընկալում են իբրև ազատականություն: Դա գիտակցված ազատականություն չէր, այլ ընդամենը համակարգի թերկազմակերպվածության արդյունք, ինչն էլ շատ արագորեն հաղթահարվեց տարիների ընթացքում՝ ձևավորելով կուռ համակարգ: Եվ քանի դեռ այդ համակարգը շարունակում է կուռ լինել բոլոր առանցքային հարցերում և ուղղություններում, ի՞նչ քաղաքական մշակույթի մասին կարող է խոսք լինել: Այդ խոսքերը կարող են ընդամենը մշակութային քող ապահովել հակամշակութային դրսևորումներով հարուստ իշխող համակարգի համար կամ պարզ ասած՝ հանդիսանալ այդ համակարգի արհեստական լեգիտիմացման միջոցներից մեկը:

Բանն այն է, որ եթե կա խնդիր իսկապես ծանր իրավիճակում օգտակարության և հավաքական աշխատանքի, այդ խնդիրը լուծում են ավելի քիչ ցուցադրական և պաթետիկ, բայց ավելի համոզիչ քայլերով: Օրինակ` Ազգային ժողովում կառավարությունը ներկայացնում է հակամենաշնորհային, հակաօլիգարխիկ մի քանի օրինագծեր, որոնք հիմնովին փոխում են Հայաստանում տնտեսական և քաղաքական պատկերը: Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը սկսում է մեկ առ մեկ պաշտոնից ազատել իր այն հարազատներին, որոնց կարևոր պաշտոնների նշանակեց վարչապետ դառնալուց հետո: Հետո Հովիկ Աբրահամյանը նույնն է անում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մյուս բոլոր հարազատների և բարեկամների հետ, որոնք զբաղեցնում են առաջին հայացքից նվազ տեսանելի, սակայն առանցքային պաշտոններ գործադիր համակարգում:

Քայլերը, անելիքները Հայաստանում չափազանց պարզ են, և դրանք տեսնելու համար բացարձակապես պարտադիր չէ նախկին վարչապետ լինել: Դա չի նշանակում իհարկե, որ նախկին վարչապետները իրենց իմացությամբ ու փորձով շարքային քաղաքացիներից ավելի չեն: Իհարկե, ավելի են, բայց այդ իմացությունն ու փորձը կարող են որևէ դեր խաղալ այն դեպքում միայն, եթե Հայաստանում նախ լուծվեն այն խնդիրները, որոնք ամեն մի քաղաքացու համար պարզ են և տեսանելի:

Մասնագիտական փորձի, կենսափորձի, գիտելիքների, տաղանդի կիրառման համար հարկավոր են համապատասխան պայմաններ, որոնցից առաջնայինը օրինականության և իրավահավասարության ապահովումն է, այդ թվում` նաև քաղաքական մրցակցության, այսինքն` ընտրական համակարգի ապահովումը: Դրանք մեխանիզմներ են, որոնք երկրում միջավայր են փոխում: Եթե այդ հիմնարար նախադրյալները, պարտադիր պայմանները չկան, որևէ մեկն աճպարար չէ, որ առաջարկի զարգացման ելքեր: Բոլոր ելքերը անխուսափելիորեն կապվում են օրենքի և օրինականության, անկախ դատական համակարգի առկայության հետ:

Քաղաքական «մշակույթից» առաջ, Հայաստանին պետական օրենքներ, Սահմանադրական կարգ է անրաժեշտ: Երբ այդ ամենը չկա, մնացյալը ընդամենը իրար վրա կուտակվող քարոզչական մանիպուլյացիոն ակտեր են, որոնք Հայաստանում ընդամենը քաղաքական մշակույթ են ձևավորում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում