Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պահանջել է արգելել հանրապետությունում մոգերի և կեղծ բուժողների գործունեությունը: Նրա հայտարարությունը հրապարակված է տարածաշրջանի ղեկավարության կայքում:
«Խաբեբաները հարստանում են մարդկային դժբախտությունների և տառապանքների վրա: Հանուն սեփական շահի, նրանք ոչնչի առջև չեն կանգնում: Նրանք հավաստիացնում են, որ կարող են բուժել հիվանդություններից՝ չունենալով ոչ մի գիտելիք և հմտություն»,- ասել է Կադիրովը:
Նա հավելել է, որ շատ հաճախ ծանր հիվանդներին բժշկի ուղարկելու փոխարեն, նրանցից գումար են վերցնում: Իսկ հետո մարդիկ մահանում են՝ չստանալով համապատասխան օգնությունը:
Կադիրովի կարծիքով՝ նման երևույթների դեմ պայքարել հարկավոր է իրավապահ օրգանների, կրոնական համայնքի միջոցով:











































