Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը փորձում է պարզել 23-ամյա աղջկա ինքնասպանության պատճառը:
2015 թվականի մարտի 27-ի երեկոյան Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 18-րդ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դիակ:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով` աղջկա 23-ամյակը պետք է լրանար առաջիկա օրերին: Թե ինչն է դրդել նրան գնալ նման ծայրահեղ քայլի, առայժմ պարզ չէ: հայտնի է միայն, որ աղջիկը նետվել է հորեղբոր` 13-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































