«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը նշել է, որ իր համար արտասովոր է կիսապաշտպան Չավիի բացակայությունն Իսպանիայի հավաքականում:
Աշխարհի 2014 թվականի առաջնության շրջանակներում Իսպանիայի ազգային թիմի անհաջող ելույթից հետո 35-ամյա իսպանացին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
«Շատ արտասովոր է, որ Չավին Իսպանիայի հավաքականում չէ: Երկար ժամանակ մենք խաղացել ենք կողք կողքի: Մենք միշտ հիանալի հարաբերություններ ենք ունեցել: Չավին ինձ համար օրինակ է եղել: Կարծում եմ` նա ֆուտբոլի պատմության լավագույն իսպանացի խաղացողն է»,- Pelayo-ը մեջբերում է Բուսկետսի խոսքերը:






































