Ֆրանսիայում ընդդիմադիր կուսակցության մի խումբ պատգամավորներ պատրաստում են Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող նոր օրինագիծ, հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը:
Պատգամավորներն օրինագիծն արդեն ներկայացրել են երկրի խորհրդարանի ուսումնասիրությանը:
Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ համարեց օրենքը՝ մեկնաբանելով, որ այն հակասում է խոսքի ազատության մասին Ֆրանսիայի սահմանադրության 33-րդ հոդվածին:








































