Իսրայելը շարունակում է ուշադիր հետևել Սիրիայում տիրող իրավիճակին և ակտիվորեն կգործի, եթե սրիրիական ժամանակակից զենքը Լիբանան ուղարկվելու փորձեր արվեն:
Այս մասին Washington Post թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ամոս Յադլինը:
Յադլինը հայտարարել է, որ հարվածներ կլինեն այն դեպքում, եթե Սիրիան փորձի Լիբանան տեղափոխել բալիստիկ հրթիռ, զենիթային զենք, երկիր-ծով հրթիռներ և քիմիական զենք:
«Ամեն անգամ, երբ Իսրայլի մոտ հայտնվի հավաստի հետախուզական տեղեկություն, նա կգործի»,- հայտարարել է նա:
Յադլինը նշել է, որ նման սցենարի հավանականությունը գնալով կաճի Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի թուլացմանը զուգահեռ:
Նրա խոսքերով՝ ամեն անգամ Սիրիային հարվածելու որոշում կընդունվի ավտոմատ կերպով՝ սակայն հաշվի առնելով բոլոր ռիսկերը, այդ թվում միջազգային հավանական արձագանքը:
«Ճիշտ համեմատություն՝ այժմ դա սրացման ռիսկ է կամ հետագա մեծ պատերազմի վտանգ, որը կհանգեցնի շատ զոհերի և ավելի լուրջ հետևանքների»,- ասել է Յադլինը:











































