Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ապրիլ 24. ի՞նչպես է այս օրը մտել հայոց մեջ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ապրիլ 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան ճամփորդության: Հենց այդպես սկսվեց Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման և բնաջնջման ծրագիրը, որը շարունակվեց մի քանի տարի:

Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում հիշատակվում էր Ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչև 1965թ. զարթոնքը, 1915 թվականը պաշտոնապես կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշվում: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր հիշվում էր ընտանիքների ներսում միայն:

Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի “Ժամանակ” օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանես Փափազյանը նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել Նահատակների օր ի հիշատակ հայ մտավորականների, ովքեր 1915 թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին Պոլսում և Հայդարփաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ:

Մի քանի օր անց կաթողիկոսի դիվանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկությունների` նաև կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է Ապրիլ 24-ն ընդունել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստյան պատարագ:

Մինչև քեմալականների վերջնական հաղթանակը և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը 1923-ին, հայությունը Ապրիլ 24-ը նշվել է նաև Պոլսում: Այսպես, եթե Երևանում լույս տեսնող “Խորհրդային Հայաստան” պաշտոնաթերթի 1922 թվականի ապրիլյան համարներում անդրադարձ չկա Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բավական տեղ են հատկացրել:

ՀՅԴ Պոլսի «Ճակատամարտը» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ “համաձայն Հայրապետական կարգադրության, առաջիկա երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, Ազգային տոն է հռչակվել ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների, նույն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցվի Պատարագ և կատարվի հոգեհանգիստ”: “Ըստ այս Հայրապետական հրամանի, հանձնարարում ենք նույն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները և եկեղեցիներում մատուցել Սուրբ Պատարագ և կատարել հոգեհանգստյան պաշտոն ի հիշատակ նահատակների”,- գրեց «Ճակատամարտը»:

Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտը» շարունակեց. «Երեկ կեսօրին անհամար բազմություն էր հավաքվել Շիշլիի ազգային գերեզմանատանը` հարգելու հիշատակը Ապրիլ 24 զոհերի: Դաշնակցության կողմից խոսեց Ամատունին, հնչակյանների կողմից` Սեդրակ Քառյանը: Հայ Արվեստի Տան անունից խոսեց Վահան Թեքեյանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհվելու մեր մեծ մեռելների հիշատակին: Հայ երիտասարդության անունից խոսք ասաց Միսաք Մանուշյանը. «Ամբողջ ժողովրդի կեսը դարձել է հուղարկավորը մյուս կեսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

Հայոց ցեղասպանությունից փրկվածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգությունը, քանի որ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ: Հայության ընդհանուր ցավը և հավաքական հիշողությունները պարփակվել ու «կողպվել էին» առանձին ընտանիքների ներսում:

Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:
Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին, մտցվեց Ապրիլ 24-յան «Լռության րոպեն»:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը:

 

Հոդվածը՝ aniarc.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում