Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հուսով է, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կշարունակի աշխատանքն ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում բազմաթիվ տեղեկություններ են տարածվել կապված մարզչի և ֆուտբոլիստների միջև տարաձայնությունների հետ:
«Մենք ցանկանում ենք, որ Մոուրինյոն մնա «Ռեալ»-ում, սակայն վերջնական որոշումն ինքը պետք է կայացնի: Նա մեծ մարզիչ է, և մեզ բախտ է վիճակվել աշխատել նրա հետ: Տարածված խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանն ու չեն արտացոլում թիմում առկա տրամադրությունը»,- հայտարարել է Ռամոսը:








































