Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Թեհրանը ազգային միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չի անցկացնի ճնշման ներքո: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
«Դուք չեք կարող իրանցի ժողովրդի դեմ ուղղել ատրճանակի փողն ու սպասել, որ նա կբանակցի ձեզ հետ»,- հայտարարել է նախագահը՝ ելույթ ունենալով իսլամական հեղափոխության 34-րդ տարելիցի առիթով Թեհրանում հավաքված բազմահազար մարդկանց առջև:
«Բանակցությունները չպետք է կիրառվեն. որպես ինչ-որ մեկի կարծիքի պարտադրման միջոց»,- հավելել է Ահմադինեժադը:









































