Գլխավոր գրասենյակի աշխատակիցների՝ մի քանի ամիս իրենց ղեկավարի՝ գեներալ-լեյտենանտ Բենի Գանցի հետ աշխատելիս, սպայական կազմի կրճատման մասին որոշում ընդունվեց:
Աշխատատեղերի զանգվածային կրճատումը կիրականանա «Օզ» ծրագրի շրջանակներում, որը հաջորդել է նախորդ՝ «Հալամիշ» ծրագրին:
Իսրայելի պաշտպանության բանակի 4000 սպաներ կհեռանան աշխատանքից, սակայն 1000 աշխատատեղ կավելանա կիբեռնետիկայի և հետախուզական բաժիններում:
Կրճատումը նախ և առաջ կվերաբերի ոչ մարտական հատվածներին:
Սա 2011 թ. սկսված կրճատումների շարունակությունն է: Այդ ժամանակ, սակայն, նախատեսվում էր թոշակի ուղարկել 1000 սպայի:
Գլխավոր գրասենյակում ընդգծում են. «Դա պարտականությունների վերակազմավորում է, այլ ոչ թե հասարակ գործողություն: Զորքը հատուկ համաձայնագիր կկնքի թոշակի անցնող սպաների հետ և նրանց մի մասի պարտականությունները ուղղակի կվերացվեն»:









































