Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բողոքի ցույց` ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի շենքի և հարակից պատմամշակութային հուշարձանների

Փետրվարի 11-ին` ժամը 13:00-ին, Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքերի մոտ տեղի կունենա բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության ԱՕԿՍ-ի շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձանների: Բողոքի ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայությունը կազմակերպվող միջոցառմանը, որի ընթացքում նա կարտահայտի իր պաշտոնական դիրքորոշումը: Հակառակ դեպքում բողոքի ցույցը շարունակվելու է մշակույթի նախարարության դիմաց:

Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը:

«Մեր ձեռքին է հայտնվել փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին: Դրանք են՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի հուշարձան-շենքի և դրա անմիջապես հարակից՝ կրկին հուշարձան-շենքերի մասին:

Նշված հուշարձանների անմիջական հարևանությամբ՝ հայտնի «շինարար» Սամվել Մայրապետյանի կողմից կառուցվում է 10 վերգետնյա հարկեր ունեցող մի հյուրանոցային համալիր: Համալիրի նախագիծն իրականացվել է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի կողմից, որի անվանումն իսկ հուշում է, թե ով է այս թյուրիմացության «գլխավոր ճարտարապետը»:

Չանդրադառնալով այն հանգամանքին, որ Փոքր Կենտրոնի առանց այդ էլ գերխիտ կառուցապատված տարածքում հսկայական հյուրանոցային համալիրի գործարկումն ուղղակի կաթվածահար է անելու քաղաքի այդ հատվածում երթևեկությունը՝ անդրադառնանք իրավական խախտումներին:

Այսպես՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ քաղաքաշինական պետական տեսչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված գրությունների համաձայն, նշված հյուրանոցային համալիրի նախագծումը և շինարարությունն իրականացվում են գործող քաղաքաշինական օրենսդրության կոպիտ խախտմամբ:

Լիովին անտեսվել են թե հակահրդեհային, և թե սեյսմիկ անվտանգության նորմերը:

Նախագծի համաձայն, հյուրանոցը կառուցվում է Աբովյան փողոցից 21 մետր հեռավորության վրա՝ իբր ստեղծելով «կանաչ հեռանկար», որը պետք է լինի հենց ԱՕԿՍ-ի և դրան հարակից հուշարձան-շենքերի տեղում:

Ներկայացված լուսանկարներից, սակայն, պարզ է դառնում, որ հյուրանոցային համալիրի կառուցումից հետո Երևանի պատմամշակութային հուշարձանների փոխարեն լինելու է պարզապես ավտոկայանատեղի և հյուրանոցի սպասարկման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ:

Այս ամենի վերլուծությունից հետո իրավապահ մարմինների համար առաջանում են առնվազն հետևյալ հարցադրումները՝

1. Արդյո՞ք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անձնական նախագծային ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում նախագծային գործունեությամբ զբաղվելը կոռուպցիայի դրսևորում չէ:

2. Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է հսկայական հյուրանոցային համալիրի կառուցման մի նախագիծ, որը չի քննարկվել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում:

3. Ինչու՞ մշակույթի նախարարությունը որևէ դիրքորոշում չի արտահայտում հուշարձանները քանդելու կապակցությամբ, այն դեպքում, երբ հյուրանոցային համալիրի նախագծի սխեմայում հուշարձանները բացակայում են:

4. Արդյո՞ քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների,

Ինչպես նաև ճարտարապետների միության կողմից ներկայացված՝ վերը նշված գրությունների առկայության պայմաններում շինարարական աշխատանքների շարունակումը չի վկայում խոշոր կոռուպցիոն գործարքի մասին:

Ի վերջո, նախընտրական այս թոհուբոհի մեջ պետական կառավարման և իրավապահ մարմինների կողմից ցուցաբերվող նմանօրինակ սանձարձակ վարքագիծը շատ «ոչ գեղեցիկ» իրավիճակ է ստեղծում այդ համակարգի՝ գործող «գլխավոր ճարտարապետի» համար»,- «ԷկոԼուր»-ին նամակով հայտնեց Արթուր Գրիգորյանը: Լուսանկարներում ներկայացնում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության նամակները, որոնք փաստում են հյուրանոցի կառուցման արդյունքում քաղաքաշինական նորմերի խախտումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում