Սալվադորի ընտրանու հետ ընկերական հանդիպման նախօրեին Արգենտինայի հավաքականը ներկա է եղել NBA-ի «Վաշինգտոն»-«Ինդիանա» մրցակցությանը:
Արգենտինայի հավաքականի կազմում բասկետբոլային մրցապայքարին ներկա է եղել նաև կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Նշվում է, որ բասկետբոլիստները Մեսսիին մարզաշապիկ են նվիրել:













































