Որոշ թրեյդերներ նախատեսում են, որ WTI մակնիշի նավթի գինը կրկին կդառնա մեկ բարելի դիմաց 100 դոլար: Այս մասին գրում է The Financial Times-ը:
Նշվում է, որ այս մասին են վկայում «կոլլ» օպցիոնների գնումների վերականգնումը, որոնք կփոխհատուցվեն, եթե մարման ժամկետը մինչև 2018-ի վերջը գերազանցի 100 դոլարը:
Թերթը նաև ուշադրություն է հրավիրում այն բանին, որ մարտի սկզբին նման օպցիոնների բաց դիրքերը աճել են մոտ 3 անգամ և հավասար դարձել 2.7 մլն բարելի:
Սակայն այժմ նավթային շուկայում գերիշխում են վատատեսական տրամադրությունները:









































