Monday, 08 06 2026
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկումներ կանցկացնեն Երևանում

Ռուսական Rian.ru կայքի հաղորդմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 11-12-ը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկումներ կանցկացնեն Երևանում: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Վերջինիս խոսքերով, համանախագահները հանդիպումներ են ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:

Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ քայլեր էին ձեռնարկել մարտի 24-ին Վիեննայում, ուր նրանք ներկայացրել էին դաշտային առաքելության հաշվետվությունը: Այն իրականացվել էր 2010 թվականի հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններում, որոնք նրա շուրջ անվտանգության գոտի են ձևավորում:

Հաշվետվության մեջ նշված էր, որ այդ անվտանգության գոտում տիրող ռեալ իրավիճակը վկայում է ներկայիս ստատուս-քվոյի անընդունելիության մասին, և որ միայն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նպաստել այդ տարածքներում բնակվողների հետագա բարեկեցությանը: Դա նաև վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հետագայում բնակություն կհաստատեն այդ տարածքներում:

Այդ ամենին կարող է նպաստել այն, որ մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կայացած բանակցություններում վճռվեց բոլոր վիճելի խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հատուկ ներկայացուցիչների օգնությամբ հետաքննել հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվելիք զինադադարի խախտման միջադեպերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում