Իրաքի վարչապետ Նուրի Էլ-Մալիքին Կահիրեում Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես Սիրիային շատ լավ եմ ճանաչում: Ալևիներն այլ փոքրամասնությունների հետ կպատերազմեն սուննիների դեմ: Դա գոյամարտ է»:
Մալիքիի կարծիքով՝ Ասադը գոյատևելու ավելի շատ շանսեր ունի, քանի որ «նա քաղաքական շատ լավ հոտառություն ունի»:
Մալիքին հայտարարել է նաև, որ սիրիական պատերազմի գլխավոր պատճառը Թուրքիայի մեքենայություններն են, քանի որ նա ցանկանում է վերահսկել Իրաքը, Սիրիան և նույնիսկ Եգիպտոսը:









































