Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դատապարտել է փետրվարի 8-ին տեղի ունեցած ակցիայի մասնակիցների կողմից դրսևորված բռնությանը: «Քաղաքացիական բողոքի արտահայտումը, որը երաշխավորված է սահմանադրությամբ, պետք է լինի բացառապես խաղաղ և միայն օրենքի շրջանակում»,- հատուկ հայտարարությամբ ասել է վարչապետը՝ անդրադառնալով փետրվարի 8-ի երեկոյան խորհրդարանի ազգային գրադարանի մոտ տեղի ունեցած իրադարձություններին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Իվանիշվիլին նշել է, որ ներքին գործերի նախարարն իր հանձնարարությամբ միջոցառումներ է ձեռնարկում մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար, ինչպես նաև վերլուծում ոստիկանության գործողությունները՝ նման դեպքերում դրանք ապագայում կատարելագործելու նպատակով:
Մինչ սահմանադրական հարցերի լուծումը վարչապետը խորհրդարանից սպասում է միջխմբակցային համաձայնագրի կազմում Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթ հարցերի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ այդ հարցերի շուրջ քաղաքական համաձայնությունը կնպաստի եվրաատլանտյան ինտեգրումն արագացնելուն, օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականության անշրջելիությանը և Ռուսաստանի հետ առևտրատնտեսական ու մշակութային հարաբերությունների վերականգնման մեկնարկին:
«Ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ պատրաստ եմ նախագահի և նրա քաղաքական թիմի հետ փոխհարաբերությունների՝ Սահմանադրության անշեղ պահպանման և օրենքի գերակայության սկզբունքով»:











































