37-ամյա Ջուլիան Քայթն իր առանձնատան օրինակով ևս մեկ տուն է կառուցել իր շան համար: Էական է, սակայն, այն, որ շան տնակը որակյալ շինանյութից է, քարից և կղմինդրե տանիքով: Ներսում կան գորգեր, լուսավորություն, իսկ պատերը շատ լավ պաշտպանում են ցրտից: Տնակն ունի նաև հետնաբակ՝ աստիճաններով և քանդակներով:
3 սենյակից բաղկացած տնակի կառուցումը տևել է 84 ժամ: Այն ունի 2 մ բարձրություն: Տնակը հաղթել է «Շան համար ամենամեծ տունը» նախագծում:
Վելինգտոն անունով շան այս տան կառուցումն արժեցել է 1850 անգլիական ֆունտ:
Կենդանիների համար ճոխ կացարաններ կառուցելու բիզնեսը Ջուլիան Քայթը կյանքի է կոչել, երբ ազատվել է շինարարական ընկերության իր աշխատանքից,- հաղորդում է Federal Post-ը:









































