Մադրիդի «Ռեալ»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը մեկնելու է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին հետևելու:
Երբ Նիստելռոյին հարցրել են, թե որ թիմին է երկրպագելու, նա պատասխանել է. «Ես գնում եմ «Սանտիագո Բեռնաբեու»՝ լավ ֆուտբոլ դիտելու: Ինչպե՞ս կարող եմ ասել, թե երկու երեխաներիցս որ մեկին եմ ավելի շատ սիրում: Սիրում եմ երկու թիմին էլ իմ ամբողջ սրտով»:







































