Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

«Սառը պատերազմի» տարիներին Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեղադրել է մոտ 22.000 ական

Ռուսական Arms-expo.ru կայքը, վկայակոչելով ամերիկյան The Associated Press լրատվական գործակալությունը, նշում է, որ թուրքական հակահետևակային ականների զինանոցի կեսը ոչնչացվել է, ինչն արվել է Օտտավայի կոնվենցիայի համաձայն, որին Թուրքիան միացել է 2003 թվականին:

Այս մասին հայտարարել է թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Զաֆեր Աքալինը, ով գլխավորում է ականների ոչնչացման գործընթացը: Սակայն վերջինս կոնկրետ թվեր չի նշել: Նա միայն հայտնել է, որ 2007 թվականից սկսած ոչնչացվել է Անկարայից արևելք ընկած Քըրըքքալեի գործարանում պահվող հակահետևանկային ականների կեսը:

Ամերիկյան գործակալության տվյալներով, հակահետևակային ականների թուրքական զինանոցը հաշվվում է հարյուր հազարավոր այդպիսի ականներով:

Իսկ թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ, «Առանց ականների Թուրքիա նախաձեռնություն» կազմակերպության 2009 թվականին պատրաստած զեկույցի համաձայն, Թուրքիայի պահեստներում էր գտնվում 3 միլիոն ական: Իսկ ահա Թուրքիայի ողջ տարածքում թաղված է մոտ 1 միլիոն ական:

Թուրք-սիրիական 877 կիլոմետրանոց սահմանի 510 կիլոմետրանոց հատվածում տեղադրված է 615.149 ական: Թուրք-իրաքյան 331 կիլոմետրանոց սահմանի 42 կիլոմետրանոց սահմանին դրանց թվաքանակը կազմում է 75.115, իսկ թուրք-իրանական 454 կիլոմետրանոց սահմանի 109 կիլոմետրանոց հատվածում` 191.428 ական: Իսկ ահա հայ-թուրքական սահմանի ավելի քան 300 կիլոմետրանոց (տարբեր տվյալներով` 316-328) սահմանի 17 կիլոմետրանոց հատվածում տեղադրված է 21.984 ական:

Պետք է նշել, որ Թուրքիան, Օտտավայի կոնվենցիայի համաձայն, դրանցից պետք է ձերբազատվի մինչ 2014 թվականը (պայմանագրին միանալուն հաջորդած տասնամյակի ընթացքում, ինչը, սակայն, կարող է երկարաձգվել): Սակայն Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) միային որոշակի քայլեր է ձեռնարկել թուրք-սիրիական սահմանի ականազերծմամբ, քանի որ երկու երկրների հարաբերություններում ստեղծվել է ջերմ մթնոլորտ:

1996 թվականի թուրքական խորհրդարանի ստեղծած հատուկ հանձնաժողովի անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ ամենականապատ նահանգներն են հարավ-արևելյան Շանլըուրֆան, Գազիանթեփը (սիրիական սահման), ինչպես նաև Արդահանը, որոնց ընդհանուր առմամբ բաժին է ընկնում 587.000 ական: 1991-1994 թվականններին հարավ-արևելյան Հաքքարի (իրաքյան սահման) և Շըրնաք (սիրիական/իրաքյան սահման) նահանգներում տեղադրվել է 152.000 ական: Սահմանամերձ նահանգ չհանդիսացող Թունջելիին (Դերսիմ) բաժին էր ընկել 10.557 ական:

Բացի այդ, նշվել էր, որ ականապատված է Արդահանի նահանգի` Հայաստանին սահմանակից 9.5 կիլոմետրանոց հատվածը, իսկ ահա Կարսի նահանգ-Հայաստան սահմանին են գտնվում 13 ականապատ դաշտեր:

Հիշեցնենք, որ ներկայումս աշխարհի 64 երկրներում դեռ մնում են 110 միլիոն չպայթած ականներ, որոնցից 10 միլիոնը բաժին է ընկնում Կամբոջային: Յուրաքանչյուր 22 րոպեն մեկ ականի պայթյուններ են գրանցվում, ինչի արդյունքում մարդիկ են զոհվում կամ վիրավորվում: Համայն աշխարհում օրական միջին հաշվարկով ականի պայթյունից զոհվում է 70 մարդ, ամսեկան` 2000 մարդ և տարեկան` 26.000 մարդ:

Ինչ վերաբերում է հակահետևակային ականների գործածումն արգելող և ոչնչացումը պարտադրող Օտտավայի կոնվենցիային, ապա այն կնքվել է 1997 թվականի դեկտեմբերի 3-ին և ուժի մեջ մտել 1999 թվականի մարտի 1-ին: 2009 թվականի դրությամբ այն իր մեջ միավորում էր 156 երկրների: Թուրքիան դրան միացել է 2003 թվականի սեպտեմբերի 25-ին:

Ի դեպ, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը չեն միացել այդ պայմանագրին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում