Իսրայելի պաշտոնաթող փոխարտգործնախարար Դանի Այալոնը Հոլոն քաղաքում «Շաբատարբութ» ինտելեկտուալ միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է օգտագործել Իսրայել կատարելիք այցը խաղաղ գործընթացի վերսկսմանը նվիրված քառակողմ գագաթնաժողովի անցկացման համար: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Այալոնի խոսքով՝ չի բացառվում, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի և Հորդանանի թագավոր Աբդալա II-ի մասնակցությամբ հանդիպումն անցկացվի Ամմանում: Եթե Աբդալա II-ը հրաժարվի գագաթնաժողովին մասնակցությունից, առաջնորդների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Երուսաղեմում, հայտարարել է Այալոնը:
Իսրայելի նախկին փոխարտգործնախարարը նաև կոչ է արել ճանաչել Պաղեստինյան պետության անկախությունը, աջակցել նրա մուտքին ՄԱԿ` որպես լիիրավ անդամ, և սկսել խաղաղ բանակցությունները այդ տեսնակյունից:
Այալոնի խոսքերը հակասում են Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնիի՝ փետրվարի 6-ին արած հայտարարությանը, որի համաձայն՝ Բարաք Օբաման չի ծրագրում Իսրայել կատարելիք այցը կիրառել նոր խաղաղ նախաձեռնություններ առաջադրելու համար: Նրա խոսքով՝ առաջնահերթ կքննարկվի Սիրիայի և Իրանի հարցը: Իսրայելա-պաղեստինայն հարցը նույնպես կքննարկվի, բայց որ առաջնային պլանով:






































