Մոսկվայի ոստիկանները քաղաքի կենտրոնում ձերբակալել են «օրենքով գող» Գեորգի Քալաշյանին, որը հայտնի է «Կոտիկ» մականունով:
Խուզարկության արդյունքում նրա մոտից առգրավվել է թմրանյութ, հնարավոր է՝ հաշիշ, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
2015թ. հունվարին Քալաշյանը ձերբակալվել էր «օրենքով գողեր» Ցիրկաչի, Զաբավայի, Տյուրիկի, Վոսկրեսի ու Տեկոյի մասնակցությամբ «գողական սխոդկայի» խափանման հատուկ օպերացիայի ժամանակ:
Որոշ տվյալների համաձայն՝ Քալաշյանի հայրը՝ Կոնստանտինը, նույնպես «օրենքով գող» է եղել ու կրել է նույն «Կոտիկ» մականունը: