Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակներում «Արքայական ակումբը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում հյուրընկալեց Պրեմիերայի ամենահաստատուն թիմերից մեկին՝ «Սևիլիա»-ին:
Մադրիդյան ակումբը հանդիպման թելն առաջին իսկ րոպեից իր ձեռքում պահեց՝ ցույց տալով բավական գեղեցիկ ֆուտբոլ, միաժամանակ խփելով բավականաչափ գոլեր:
Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով: Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Ռեալ Մադրիդ» – «Սևիլիա»՝ 4:1
Գոլերը՝ 1:0 Բենզեմա(18´), 2:0 Քրիշտիանու Ռոնալդու(26´), 3:0 Քրիշտիանու Ռոնալդու(46´), 4:0 Քրիշտիանու Ռոնալդու(59´), 4:1 Մանու(87´):
Real Madrid 4-1 Sevilla by goalsarena2012









































