Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին սպառնացել է հեռանալ պաշտոնից, եթե խորհրդարանը մոտ ժամանակներս չհաստատի կառավարությունում նախարարներ նշանակելու իր առաջարկությունը:
Ջեբալին առաջարկությամբ հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ ընդդիմության առաջնորդ Շոկրի Բելաիդի սպանության հետ կապված զանգվածային բողոքների սկսվելուց առաջ:
Կառավարող իսլամիստական «Ան-Նահդա» կուսակցության անդամները չեն աջակցել վարչապետի նախաձեռնությանը, միևնույն ժամանակ մի քանի հազար իսլամիստներ երկրի մայրաքաղաքում երթ են անցկացրել՝ աջակցելով իսլամիստական կուսակցությանը:








































