Թեև առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայ առաքելական եկեղեցին չի ընդունում գուշակությունը, բայց այսօր մեր կողքին կան և գործում են գուշակներ, որոնց մեր հայրենակիցներից շատերը հավատում են և նույնիսկ նրանցից մեծ կախվածության մեջ են:
Ավելին` չնայած գուշակների մեծ մասը ստվերում է գործում, բայց նրանց թվում կան նաև գրանցվածներ:
Այդ մասին են վկայում նաև ազգային վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն`գրանցված են 5150 գուշակներ և աստղագուշակներ:





































