Իրանական անգլալեզու հեռուստաալիքի՝ Press TV-ի ներկայացուցիչները հայտնել են, որ արբանյակային կապի օպերատորն անջատել է հեռուստաալիքի հեռարձակման ազդանշանը Հյուսիսային Ամերիկայի համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Galaxy 19 արբանյակը դադարեցրել է հեռուստաալիքի հեռարձակումը ԱՄՆ-ում և Կանադայում: Դա արված է Թեհրանի՝ միջուկային զենքի մշակման դեմ ուղղված պատժամիջոցների շրջանակներում: Intelsat ընկերությունը, որը Galaxy 19-ի գլխավոր օպերատորն է, Լյուքսեմբուրգում գտնվող իր գլխավոր գրասենյակից դեռևս մեկնաբանություններ չի տվել այս առթիվ:
Նշենք, որ Press TV-ին անգլալեզու շուրջօրյա լրատվական հեռուստաալիք է, որը ֆինանսավորում է Իրանի կառավարությունը: Հեռուստաալիքի հիմնական խմբագրությունը գտնվում է Թեհրանում:









































