ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող շտաբի վրա երեկ երեկոյան հարձակում են գործել:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը, երեկ Էրեբունու ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 20.00-ից մինչև այսօր 11-ն ընկած ժամանակահատվածում պոկել են Էրեբունու Մուրացան փողոցի 184 հասցեում գտնվող Հ. Բագրատյանի շտաբի պաստառը, այժմ կատարվում է քննություն, հանգամանքները պարզվում են:
«Բացի պաստառից, այլ նյութական վնաս չի հասցվել: Քննության արդյունքում պարզ կլինի, թե ովքեր են կազմակերպիչները»,- ասաց Արմեն Մալխասյանը:












































