Երգչուհի Շերին բժիշկներն արգելել են լքել անկողինը: 64-ամյա երգչուհին ստացել է մեջքի լուրջ վնասվածք այն բանից հետո, երբ վայր է ընկել: Շերը խստորեն հետևել է բժիշկների խորհուրդներին և գամվել է անկողնուն, ինչի մասին բողոքել է Twitter միկրոբլոգերի իր կայքում:
«Անկողնո՛ւմ: Ջեռակը մեջքի՛ս: Երկու անգամ անդուր վայր ընկնել…», բողոքել է նա` ավելացնելով. «Մեջքիս շրջանում մի փոքր ցավն ինձ թույլ չի տալիս քնել… Դե ինչ, սիրելիներս, ես պառկած եմ անկողնում, ինչպես ասել են բժիշկները, սակայն դա ձանձրալի է և անդուր»:








































