Իսրայելցիները մտադիր են ստեղծել լրատվական հեռուստաալիք, որը Al-Jazeera-ի օրինակով կլուսաբանի աշխարհում տեղի ունեցող զարգացումները` ներկայացնելով դա իսրայելական տեսակետից:
Հրեական եվրասիական Կոնգրեսի նախկին ղեկավար Ալեքսանդր Մաշկովիչը հայտարարել է, որ ստեղծվում է միջազգային տեղեկատվական հեռուստաալիք, որը կլուսաբանի Իսրայելի քաղաքականությունը: Նրա խոսքերով, այդ հեռուստաալիքն իր ֆորմատով նման կլինի Al-Jazeera-ին և BBCին:
Մաշկովիչը նաև նշել է, որ հեռուստաալիքը կհեռարձակվի անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և իսպաներեն լեզուներով, սակայն չի ասել հեռուստաալիքի բացման ժամկետների մասին, ոչ էլ դրա անունը: Նա միայն ավելացրել է, որ ալիքն ամբողջովին լինելու է մասնավոր: «Մենք նախատեսում ենք մյուս ԶԼՄ-ներից ներգրավել տաղանդավոր աշխատակիցների, այդ թվում` BBC-ից, CNN-ից և այլ հեռուստաընկերություններից»,- ասել է Մաշկովիչը:







































