«20 տարուց ավելի է` խոստացել են, որ մեզ բնակարան կտան, բայց մինչև հիմա հանրակացարանում ենք, բնակարան չեն տալիս: Հանրակացարանն էլ կոմունալ հարմարություններով չեն ապահովում, անգամ բաղնիք և զուգարան չունենք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին Չարբախի հանրակացարանի բնակիչները :
Այստեղ հիմնականում փախստականներ են ապրում: Նրանք ասացին, որ հանրակացարանում կա ընդհանուր զուգարան, լողանալու պայմաններ չկան, բարեկամների տուն են գնում` լողանալու: «Տղաս 24 տարեկան է, մի սենյակի մեջ ենք ապրում: Ամուսինս չի աշխատում, միայն տղաս է աշխատում: Չենք ամուսնացնում, պայմաններ չկան, որտե՞ղ լողանանք, ամեն անգամ բաղնիք գնալու փող չունենք, հարս ո՞նց բերենք, ո՞նց պահենք»,- ասաց բնակիչներից մեկը:
Հանրակացարանի բնակիչները իշխանություններին հորդորեցին անընդհատ իրենց գրպանները լցնելու, ունեցվածքն ավելացնելու փոխարեն մտածեն նաև հասարակ քաղաքացիների մասին: «Տաշիր» մրցանակաբաշխությունում աստղերին տուն, փող տալու փոխարեն թող հայ ժողովրդի համար անեն, միայն իրենց ցույց տալով չէ»,- ասացին նրանք:
Մանրամասները՝ տեսանյութում