Այսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Suzuki մակնիշի 71 ZA 007 համարանիշի ավտոմեքենայի կին վարորդը Կոմիտասի պողոտայում՝ Nissan ավտոսրահի դիմաց, բախվել է մայթեզրի հաստաբուն ծառին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, որը, ըստ ականատեսների, երիտասարդ աղջիկ է եղել՝ քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը տեղափոխել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում