ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոն քաղաքի համալսարանում անծանոթը կրակ է բացել, որի հետևանքով 22-ամյա տղամարդը զոհվել է: Այս մասին տեղեկացրել են ոստիկանության ներկայացուցիչները:
Ըստ ոստիկանության վարկածի՝ կրակոցները եղել են համալսարանական շենքի մասնաշենքերից մեկի տանիքից: Այլ մանրամասներ ոստիկանությունից դեռևս չեն հայտնում:
Ներկայումս տվյալ տարածքը շրջափակված է, ուսանողների և դասախոսական կազմի տարհանում տեղի չի ունեցել:








































