Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Ուիգան» – «Չելսի» հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է TelegraphSport-ը:
Հաղորդման համաձայն՝ պաշտպանը ծնկի բորբոքում ունի:
Հավելենք, որ «Ուիգան» – «Չելսի» խաղը տեղի է ունենալու փետրվարի 9-ին՝ ՀՀ ժամանակով 19:00-ին:






































