Կիրակի` փետրվարի 10-ին Հենրիխ Մխիթարյանը կներկայացնի «Շախտյոր» ամսագրի հունվարի համարը: Մեր հայրենակցի լուսանկարը կլինի նաև այդ համարի շապիկին:
Հանդիպման վայրը` «Դոնեցկ Սիթի»-ի երկրորդ հարկում գտնվող ակումբի խանութն է: Այստեղ նախատեսված է անցկացնել նաև հայազգի ֆուտբոլիստի հանդիպումը երկրպագուների հետ: Հենրիխը ինքնագրեր կտա ցանկացողներին:
Ըստ ավանդույթի՝ 50 երկրպագուների, ովքեր ավելի շուտ կներկայանան միջոցառմանը, Հենրիխից նվեր կստանան ամսագրի հունվարի համարը:








































