Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Ալբանիայում քաղաքական ճգնաժամ է

Ալբանիայի դատարանը արդարացրել է երկու բարձրաստիճան ոստիկանի, որոնք մեղադրվում էին 2011թ. ընդդիմության միտինգին կրակ բացելու ու երեք մարդու սպանության համար: Դա հանգեցրել է երկրում լարվածության մեծացման՝ գրում է RIA Novosti-ին՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

20 հազար մարդու մասնակցությամբ անցկացվող միտինգը, որն ավարտվել էր ողբերգությամբ, տեղի էր ունեցել 2011թ. հունվարի 21-ին:

Ընդդիմադիրները պահանջում էին կոռուպցիայի մեջ մեղադրվող նախարարների ու վարչապետ Սալի Բերիշի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ ընտրություններ:

Ակցիան վերաճել էր ոստիկանության հետ բախումների, ցուցարարների ուղղությամբ կրակ էր բացվել, ինչի հետևանքով զոհվել էր 4 մարդ: Փորձաքննությունը հաստատել էր, որ բոլորն էլ զոհվել են իրավապահների արձակած կրակից:

Դատապարտյալների աթոռին էին հայտնվել Հանրապետական գվարդիայի (էլիտար ոստիկանական ստորաբաժանման) ղեկավար Պրենդին ու նույն ստորաբաժանման ավագ սպա Լուպոն, որոնք մեղադրվում էին 3 մարդու սպանության մեջ: 4-րդ սպանվածի գործով մեղադրանք չէր առաջադրվել:

Դատախազությունը մեղադրյալների համար պահանջել էր ավելի քան 20 տարվա ազատազրկում: Երեկ դատարանը չապացուցված համարեց նրանց մեղքը ու արդարացրեց ևս մեկ սպայի, որը թաքցրել էր միտինգում հրաձգություն բացելու փաստերը:

Դատավճիռը մեծ արձագանք է ստացել երկրում: Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է խորհրդարանից դուրս գալու մասին, իսկ սպանվածներից մեկի որդին հրապարակավ սպառնացել է ոստիկանների նկատմամբ հաշվեհարդար տեսնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում