Saturday, 27 04 2024
ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջից
11:45
Նորվեգիան Կիևին 13 մլն դոլար է փոխանցել
11:30
Նավթի գներ. 26-04-24
Ցուցարարներին միացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. զինվորականների ուղերձը
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Դա ՌԴ արտաքին քաղաքականության մշակողների գլխավոր տապալումն էր
Հրդեհ՝ Վանաշեն գյուղում
Մոսկվան պարտադրում է մոդերատորի իր ծառայությունները. Տավուշի խժդժությունը դրա մի գործիքն է
ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի՛. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Ցեղասպանությունը անվանվեց էթնիկ զտում. միջազգային հանրությունը արցախահայությանը կվերադարձնի Արցախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է. «Հրապարակ»
Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը. «Ժողովուրդ»
Ռուս գեներալի ամոթալի խոստովանությունը Աղդամում, կամ՝ однажды русский генерал…
Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի. «Հրապարակ»
Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին. «Հրապարակ»
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները. «Հրապարակ»
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը

Ովքեր են հայ «սաածեչեստվենիկները». ով, որտեղ և ինչպես է «տեղավորվում» Ռուսաստանում «Հայրենակիցներ» ծրագրով

Ռուսաստանի ներգաղթի հարցերով միչգերատեսչական հանձնաժողովի տվյալներով՝ ռուսական «Հայրենակիցներ» ծրագրով ընդհանուր առմամբ տարածաշրջանից և հիմնականում Ուկրաինայից 282 հազար մարդ է տեղափոխվել Ռուսաստան: Այս նուն ծրագրով 2014-ին Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է մեկնել 6 հազար 784 մարդ: Սա այն դեպքում, երբ մեր կառավարությունը մշտապես իր մտահոգությունն է հայտնել ծրագրի գործունեության շուրջ և վստահեցրել, որ ծրագիրը կկասեցվի:

Մինչդեռ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքից պարզ է դառնում, որ 2015 թվականի հունվարի 19-ից ծրագրի հայաստանյան գրասենյակը կրկին դիմումներ է ընդունում: Նշենք, որ այս ծրագրով Ռուսաստանը, ըստ էության լուծում է իր ժողովրդագրական խնդիրը, քանի որ ծրագրով մեկնածները հիմնականում հաստատվում են Արխանգելսկի մարզում, Ալթայի երկրամասում, Սիբիրում, որոնք հիմնականում քիչ են բնակեցված:

Հիշեցնենք, որ ծրագիրի շուրջ աղմուկը բարձրացավ դեռևս այն ժամանակ, երբ կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր: Նա ԱԺ-ում հրապարակավ հայտարարեց, որ ծրագիրն իր սահմանած ստանդարտներով չի կարող գործել մեր երկրում: Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ նույնիսկ նշեց, որ ծրագրի հետագա գործունեության հարցը քննարկվել է իրենց ռուս գործընկերների հետ բոլոր ատյաններում, այդ թվում նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերում: «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է, որ ՌԴ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այս պետական ծրագիրը ՀՀ-ում՝ այն ձևով և այն ֆորմատով, որով իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ, և մենք համաձայնություն չենք տվել, որ այդ ծառայությունն իր գործունեությունը ծավալի ՀՀ-ում: Այդ դիրքորոշումը հայտնի է ՌԴ քաղաքական ղեկավարությանը, և մենք լիահույս ենք, որ ՀՀ-ի դեպքում այդ ֆորմատը չի գործի»,- ասել էր Տիգրան Սարգսյանը դեռևս 2012 թվականի վերջին:

Այս մտահոգություններին արձագանքել էր Հայաստանում Ռուսաստանի այդ ժամանակվա դեսպանը՝ Վյաչեսլավ Կովալենկոն, ընդգծելով, որ «Հայերին ոչ ոք հարկադրաբար Ռուսաստան չի քշում: Նրանք կամովին են հեռանում: Եթե մարդիկ հեռանում են Հայաստանից, դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա ոչ մի կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության հետ»:

Այս աղմուկից հետո մի կարճ ժամանակով Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության երևանյան գրասենյակը դադարեց «Համերկրացիներ» ծրագրով Ռուսաստան մշտական բնակության մեկնել ցանկացողներից փաստաթղթերի ընդունման գործընթացը, բայց դա բնավ պայմանավորված չէր Հայաստանյան իշխանությունների հայտնած մտահոգություններով: Պարզապես սահմանված հայտերի քանակն էր լրացել, և կարճ ժամանակ անց դիմումները կրկին ընդունվեցին: Ուշագրավ է, որ այս ծրագրով մեկնել ցանկացողներն այնքան շատ են, որ նրանք նախապես են հայտը լրացնում, փաստաթղթեր թողնում համապատասխան կայքում, որպեսզի, երբ սկսեն հայտերն ընդունել, իրենց հայտը ընդգրկվի ցանկում, և դուրս չմնան:

Ծրագիրը 4 ամսով դադարեցվեց նաև 2013-ին, սակայն կրկին տեխնիկական պատճառներով: ՌԴ ծրագրին մասնակցող մարզերը պարզապես վերանայել էին իրենց պահանջները՝ հստակեցնելով, թե իրենց ինչ մասնագետ է հարկավոր, քանի հոգի, ինչքան ժամանակով:

Չափորոշիչների ուսումնասիրությունից հետո կրկին ընդունվեց դիմումների նոր խմբաքանակ, ինչն ընդհատվել էր 2014-ի կեսերին: Ծրագրի կայքը պարզաբանեց, որ մինչև 2014-ի դեկտեմբեր դիմումներ չեն ընդունում, քանի որ տեղերը լրացել են:

Այսօր էլ ՀՀ հազարավոր քաղաքացիներ պարբերաբեր հետաքրքրվում են ծրագրի մեկնարկով: Բոլորն անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստած սպասում են, որ ծրագիրը բացվի և դիմեն: Ու թեև հունվարի 19-ից ծրագիրը կրկին մեկնարկել է, սակայն այս օրերին մարդիկ դժվարություններ են ունենում: «էնքան շատ դիմող կա, որ հենց հայտարարում են, որ դիմումներ ընդունում են, շատ կարճ ժամանակում տեղերը լրանում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Կարենը: Նա ևս մշտական բնակության նպատակով է ցանկանում գնալ ՌԴ: Ասում է՝ հոգնել է Հայաստանում մի կտոր հացի համար կռիվ տալուց: «Բա չգնամ, ի՞նչ անեմ: Մարդիկ լավ պայմաններ են առաջարկում, փող են տալիս սկզբի համար, տանում-տեղավորում են, հետո էլ գրանցման հարց են լուծում: Ինչի՞ չգնամ որ: Որ գնամ-տեղավորվեմ, ընտանիքիս էլ հետս կտանեմ, չնայած որ հիմա էլ կարամ տանեմ»,- ասաց Կարենը:

Նրան չի մտահոգում, որ ապրելու է Ռուսաստանի գրեթե չբնակեցված մարզերում, ոչ գրավիչ պայմաններում: Հավատացած է, որ հետո է լավ լինելու: «Ընկերս էլ է էս ծրագրով գնացել 2012-ին: Ճանապարհածախսը տվեցին, մի 6 ամսվա ձեռքի փողը, ապրելու փողը տվեցին, ապրելու տեղը տվեցին: Ճիշտ է, շատ լավ պայմաններ չեն, բայց ապրել կարելի է: Հետո դու քո ձեռքով կարաս կարգի բերես, քեզ համար քո տունը սարքես: Հիմա էլ արդեն քաղաքացիության հարցը լուծվել է, ու արդեն ազատ կարա իր գործը դնի, իր ուզած քաղաքում էլ ապրի: Ճիշտ է՝ մի քիչ նեղություն կրեց, բայց հիմա քաղաքացի է: Ես էլ եմ դրա համար ուզում գնամ: Էստեղ դրանից լավ պայմաններում չեմ ապրում»,- ասաց մեր զրուցակիցը, որն արդեն իսկ հավաքել էր իր փաստաթղթերը և սպասում է իր հերթին:

Կարենի միջոցով կապվեցինք նաև նրա ընկերոջ հետ, որը ներկայումս բնակվում է Ալթայի երկրամասում: Ծրագրով է մեկնել, կարճ ժամանակում քաղաքացիություն է ստացել: Դժգոհ չէ պայմաններից: «Գիտեք, էնպես չի, որ էստեղ ամեն ինչ հալած յուղի պես է: Իհարկե դժվար է, եղանակը, պայմանները էն չեն, բայց որ մի քիչ ապրում ես, հարմարվում ես: Լավն էն է, որ քաղաքացիության հարցը շուտ է լուծվում: Դառնում ես քաղաքացի ու արդեն քո գլխի տերն ես»,- մեզ հետ զրույցում ասաց Տիգրանը, որը գնացած ժամանակից անասնապահությամբ է զբաղվում: «Ճիշտ է, որ գալիս ես, քեզ թվում է՝ ուրիշ կլինի, ավելի լավ պայմաններ, բայց դե՝ էս է: Դու ես ընտրում, ու դու ես որոշում: Ինքան արհեստ, մասնագիտություն ունենաս, էնքան ավելի լավ գործ կունենաս, ավելի լավ կլինի, բայց դե, հիմա էս է»:

Մեր դիտարկմանը, թե ավելի լավ չէ՞ր մնալ Հայաստանում և նույն գործով զբաղվել այստեղ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Եսիմ: Հիմա մեկ-մեկ դրա մասին մտածում եմ, բայց չեմ ուզում հետ գալ: Էստեղ քաղաքացի եմ, իմ ուզած ժամանակ կարող եմ ուրիշ տեղ գնալ, ուրիշ գործով զբաղվել, բայց Հայաստանում դրա շանսն էլ չկա: Մարդիկ տեղում դոփում են: Տեսնում ենք, էլի, ինչքան մարդ է տարեկան դուրս գալիս Հայաստանից: Հայաստանում հույս չկա, գործ չկա»:

Մեր զրուցակցի խոսքով՝ հարևանությամբ ապրում են մի քանի ղազախներ, ուզբեկներ, բոլորն էլ հիմնականում նույն գործով են զբաղված: Իր շրջապատում հայեր չկան, բայց չի նեղսրտում: Հարմարվել է: Հայաստան գալու մասին էլ չի մտածում: «Չգիտեմ, հիմա չեմ ուզում, ինձ շատ քիչ բան է կապում Հայաստանի հետ: Բայց եթե մի օր շատ կարոտեմ, նեղվեմ, կգամ: Ինչ է եղել որ»,- այս լավատեսական նոտայով էլ խնդրեց ավարտել զրույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում