Փետրվարի 7-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարք գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ին` իր «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով, որի համար վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին Գերասիմ Կ.-ն հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի անտառից բենզասղոցով բոխի է հատել:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:







































