Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երբ մնալը դառնում է հարաբերական

Այսօր լրանում է Սերժ Սարգսյանի նախագահամուտի երրորդ տարին: Եռամյակը Հայաստանը դիմավորում է, թերևս, նույնքան ճգնաժամային, որքան որ Սերժ Սարգսյանի պաշտոնամուտի ժամանակաշրջանն էր:

Սերժ Սարգսյանն էլ, թերևս, իր նախագահության եռամյակը դիմավորում է նույնքան մենակ, որքան որ մենակ էր, երբ գնում էր երդման արարողության: Թերևս բոլորն են հիշում, որ Սերժ Սարգսյանի նախագահամուտի արարողությունը 2008 թվականի ապրիլի 9-ին տեղի էր ունենում Երևանի շղթայապատ կենտրոնում, որտեղ քաղաքացիների մուտքն արգելված էր: Կարծես ամեն ինչ շատ խորհրդանշական էր, և իշխանությունն ընդամենը դրանով ցույց էր տալիս, որ այն, ինչ կոչվելու է Սերժ Սարգսյանի նախագահություն, չի լինելու քաղաքացիների համար: Թե ո՞ւմ համար էր լինելու այդ նախագահությունը` այդպես էլ պարզ չդարձավ անցած երեք տարիների ընթացքում:

Այդ նախագահությունը հաստատ քաղաքացիների համար չէր, ինչի մասին է վկայում այն, որ ներկայումս Սերժ Սարգսյանը փորձում է քաղաքացիների մոտ պատրանք ստեղծել, թե վճռականորեն տրամադրված է փոփոխությունների: Եթե մարդը, ով երեք տարի նախագահ է եղել, իր ժամկետի կեսից շատն անցկացրել է և հիմա խոսում է փոփոխությունների վճռականության մասին, ուրեմն նա իր նախագահության կեսից ավելին անցկացրել է անիմաստ, համենայնդեպս փոփոխությունների հիմնական հասցեատեր քաղաքացիների համար անիմաստ: Թեև, իհարկե, այդ եզրակացության համար բավական է նաև երկրի վիճակը տնտեսական, իրավական, քաղաքական ոլորտներում, որտեղ ճգնաժամն ու հետընթացը ակնհայտ են անզեն աչքով:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի նախագահությունը նաև իշխանական համակարգի համար չէր, քանի որ այդ նախագահության ընթացքում երկրում է՛լ ավելի խորացած համակողմանի ճգնաժամը իշխանությանը դրեց ոչ պակաս բարդ կացության առաջ, քան քաղաքացիներին, որովհետև հասարակական լրջագույն դժգոհությունը այսօր դարձել է շատ լուրջ մարտահրավեր հենց իշխանության համար: Սերժ Սարգսյանը, փաստորեն, մեծացրել է իշխանությանն ուղղված մարտահրավերները: Ընդ որում` խոսքը միայն ներքին իրավիճակի մասին չէ, այլ նաև արտաքին ոլորտի: Սերժ Սարգսյանը ներքին կացությունից ելքեր որոնելով արտաքին ճակատում` ներգրավվեց այնպիսի բարդ և վտանգավոր գործընթացների մեջ, որոնք բավական անորոշ իրավիճակ են ստեղծել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, հայ-թուրքական հարաբերությունների տիրույթում, ուղղակի Հայաստանի համար վիրավորականի են հասցրել հայ-ռուսական հարաբերությունը: Այդ ամենը ևս ավելացրել է պատասխանատվության բեռն ամբողջ իշխանության վրա:

Դրանից բացի, Սերժ Սարգսյանը, փաստորեն, այսօր սրել է հանրապետությունում օլիգարխիայի խնդիրը, քանի որ քաղաքական իշխանության հարցը լուծելու համար նա ստիպված էր կատարել կապիտալի վերաբաշխում, ինչը անվստահության մթնոլորտ էր առաջ բերելու օլիգարխիայի շրջանում: Դրան գումարվել է այն, որ տնտեսական անարդյունավետ քաղաքականության հետևանքով սրված իրավիճակում Սերժ Սարգսյանը ուղղակիորեն ստիպված է այժմ որոշակի նեղություն պատճառել օլիգարխներին, արդեն նույնիսկ յուրային օլիգարխներին:

Սերժ Սարգսյանի նախագահությունը նաև կարծես թե Ռոբերտ Քոչարյանի համար չէր, քանի որ Քոչարյանի` անցած երեք տարիների վարքագիծն ակնհայտորեն վկայեց, որ նա ակնհայտորեն անվստահությամբ է մոտենում Սերժ Սարգսյանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը:

Սերժ Սարգսյանի նախագահությունը նույնիսկ իր համար էլ չէր, քանի որ այդ ամենի հետևանքով դժվար է ասել, թե Սերժ Սարգսյանն ինքը որևէ բան շահե՞լ է իր գործունեությունից: Իհարկե, նա կարողացել է ճգնաժամային պայմաններում, այդուամենայնիվ, պահպանել իշխանական իր դիրքերը, թույլ չտալ արտահերթ զարգացումներ, գոնե առայժմ, թույլ չտալ սոցիալական բունտ և նույնիսկ իր նախագահության եռամյակին մոտ սանձել ներիշխանական հակասությունները և կնքել տալ կոալիցիոն նոր հուշագիր, իսկ ընդդիմության հետ էլ անցնել շախմատային երկխոսության: Բայց այդ ամենով հանդերձ, Սերժ Սարգսյանը շարունակում է մենակ մնալ, քանի որ ներկայումս նա Հայաստանի ներքին կյանքում և արտաքին ճակատում չունի որևէ հուսալի գործընկեր:

Սերժ Սարգսյանը կարծես թե չկարողացավ որևէ սուբյեկտի համար լինել հուսալի դաշնակից` ո՛չ ընդդիմության համար, ո՛չ քաղաքացիների համար, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի համար, ո՛չ ներկայիս իշխանական սուբյեկտների համար, ո՛չ Արևմուտքի և ո՛չ էլ Ռուսաստանի համար: Թվարկածս սուբյեկտներից որևէ մեկին Սերժ Սարգսյանը երեք տարվա ընթացքում չկարողացավ միջնաժամկետ կամ երկարաժամկետ կայունություն պարունակող որևէ գործնական ծրագիր առաջարկել:

Այդ պայմաններում, դե յուրե իշխանությունը ոչ միայն հարաբերական հասկացություն է դառնում, այլ դառնում է ծանր բեռ: Ընդ որում` այդ ծանրությունը ոչ թե այն է, որ հազիվ ես այդ բեռը պահում գլխավերևում կամ ուսերիդ, այլ այն, որ այդ բեռը քո ուսերին կամ գլխավերևում պահում են ուրիշները, քանի որ պահելը ձեռնտու է նրանց, ու երբ այն նրանց դառնա արդեն ոչ ձեռնտու, ապա բեռը բաց են թողնելու: Իսկ պահելու հնարավորություն Սերժ Սարգսյանը չունի, համենայնդեպս անցյալ երեք տարում չունեցավ` կա՛մ չկարողացավ, կա՛մ չուզեց ունենալ այդ հնարավորությունը, քանի որ մերժեց ճգնաժամի հաղթահարման հանրային բոլոր առաջարկները:

Իհարկե, դժվար է ասել, թե ամեն ինչ արդեն շատ ուշ է: Ի վերջո, տեսականորեն դեռ կարելի է ուժ հավաքել այդ բեռը պահելու համար, եթե այն բաց թողնեն նրանք, ովքեր հիմա պահում են Սերժ Սարգսյանի համար: Իսկ ուժը, ինչպես հայտնի է, հասարակական վստահությունն է, ինչի համար պետք է ընդառաջ գնալ հասարական պահանջներին և առաջարկներին: Դրա համար պետք է արագացված տեմպով անել այն, ինչ պետք էր անել անցած երեք տարում: Բայց, Սերժ Սարգսյանի մոտ այդ արագությունը չի նկատվում, ինչը հիմք է տալիս կարծելու, որ գործնականում նրա նախագահության մնացած ժամանակահատվածը` անկախ, թե ինչքան է մնացել, հազիվ թե էապես տարբերվի նախորդ երեք տարիներից: Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ մենակ, կամ այս դեպքում ճիշտ կլինի ասել` «լինել մենակ», որովհետև մնալն արդեն, այդ դեպքում, նրա պարագայում դառնում է շատ հարաբերական հասկացություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում