ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պլատֆորմը հասկանալի է ու հոգեհարազատ ինձ համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին:
Նրա գնահատմամբ՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն ընտրել է ճիշտ քաղաքական դիրքորոշում, փաստորեն, նախընտրական պայքարի մեջ մտնելով որպես թեկնածու, իր պայքարով փորձում է նախընտրական պայքարի անարդար լինելը ցույց տալ: «Մենք ասում ենք չենք մտնում, քանի որ պայքարն անարդար է, իսկ նա ասում է, որ մտել է, որ ցույց տա անարդար է: Նրա ընտրած պլատֆորմը հասկանալի է ու հոգեհարազատ ինձ համար»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Խոսելով Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ հասարակական անտարբերությունից՝ ասաց, որ հասարակությունը անտարբեր է այն մարդու նկատմամբ, ով պատրաստ է մահանալ, որ հասարակության աչքերը բացվի: Ըստ նրա՝ եթե այդ անտարբերության մթնոլորտը կա, պետք է պայքարել այդ անտարբերության մթնոլորտի դեմ: Բանախոսի որակմամբ՝ դա մաշող, դժվար, չերևացող արդյունքներով պայքար է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































