Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Քերին ևս հիասթափեցրեց հայերին. մամուլ

Այս շաբաթվանից ԱՄՆ-ի Սենատի կողմից, որպես Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի նոր ղեկավար հաստատված Ջոն Քերին պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները: Ջոն Քերին հայտնի է արդեն երկար տարիներ ԱՄՆ հայկական համայնքին ցուցաբերած իր աջակցությամբ: «Հայկական ժամանակը» գրում է, որ այդուհանդերձ անցյալ շաբաթ իր թեկնածության հաստատման շուրջ լսումների ժամանակ Քերին պատասխանելով հայամետ կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի ու Բարբարա Բոքսերի հարցերին՝ խուսափել է օգտագործել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Միացյալ Նահանգներում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականը, վկայակոչելով ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունը հաղորդում է, որ Սենատոր Ջոն Քերիի պատասխանները, ցավոք արտացոլում են նախագահ Օբամայի սեփական պահանջը, ով նույնպես խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Անկարայի ճնշման տակ հրաժարվեց իր նախընտրական խոստումներից: Պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին հարցին՝ Ջոն Քերին ասել է. «ԱՄՆ պետդեպարտամենտը հստակ ընդունում է պատմական փաստը և ցավում է, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության վերջին օրերին: Այդ իրադարձությունները դարձան 20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը, և Միացյալ Նահանգները գիտակցում է, որ կատարվածը մեծ ցավ է բոլոր հայերի, ինչպես նաև համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարի Հիշատակի օրը Ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, որպեսզի մենք երբեք չմոռանանք պատմության այդ մութ էջը»:

Օրերս «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարաթ Սասանյանը, անդրադարձ կատարելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պաշտոնակալությանը, հոդված է հրատարակել, որում նշել է, որ Քերիի որոշ հայտարարություններ հիասթափեցրել են ամերիկահայ համայնքին: «Չնայած հայկական հարցերի առնչությամբ Ջոն Քերիի աջակցության 30-ամյա տարեգրությանը, նոր պաշտոնն ստանձնելուց հետո ապացուցեց, որ նույնիսկ նման մտերիմ «բարեկամը» կարող է փոխել իր վաղեմի համոզմունքները հիասթափեցնելով ամերիկահայ համայնքին: Ցավոք, սենատոր Քերին չի տարբերվում նախագահ Օբամայից, փոխնախագահ Բայդենից և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից»,- գրում է նա:

Քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը, մեկնաբանելով Քերիի նման կտրուկ փոփոխությունը, երեկ «ՀԺ» հետ հեռախոսազրույցում ասաց, որ Քերին նշանակված է պետքարտուղար, և դա պատասխանատու պաշտոն է, դա նույնը չի, երբ նա կոնգրեսում էր. «Այն ժամանակ մարդը կարողանում էր իր անձնական կարծիքը հայտնել, բայց նման պաշտոնում նա պետք է հստակ կատարի պետական դիրքորոշումը, և այստեղ բողոքելու, հիասթափվելու խնդիր չկա. պետություն էլ, չէ՞, իր մոտեցումը ունի, պետական պաշտոնյան, որը կոնկրետ նշանակված է այդ կարևորագույն պաշտոնին, չի կարող իր անձնական կարծիքը հայտնել»,- ասաց քաղաքագետը:

Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ Հայոց ցեղասպանությունը արդեն իսկ ճանաչված է ամերիկյան քաղաքական վերնախավի մեծամասնության կողմից, դա է վկայում նաև այն, որ ԱՄՆ-ի 30 նահանգներ արդեն ճանաչել են ցեղասպանությունը: Պարոն Սաֆրաստյանը ԱՄՆ-ի հայկական կազմակերպություններին խորհուրդ տվեց պայքարը շարունակել, քանի որ չի կարելի բացառել, որ Ամերիկայի քաղաքական համակարգի առանձնահատկությունը հնարավորություն կտա, որ կոնգրեսում ցեղասպանության ճանաչման կողմնակիցները մեծամասնություն կազմեն և կարողանան կոնգրեսի միջոցով այդ խնդիրը լուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում