Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջիկա ժամանակաշրջանում վաճառքի կհանի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը:
Հիշեցնենք` ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Պորտուգալիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմամբ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
«Վաղ թե ուշ «Ռեալ»-ի նախագահը կվաճառի Ռոնալդուի տրանսֆերը: Ամեն ինչ Ֆլորենտինո Պերեսի ձեռքերում է: Եթե նրան գումար է պետք, ապա այժմ լավագույն ժամանակն է տաղանդավոր հարձակվողի տրանսֆերը վաճառքի հանելու համար»,- Sky Sport-ը մեջբերում է Ստոիչկովի խոսքերը:








































