Ամերիկյան Միսսուրի նահանգում մահապատժի են ենթարկել 74-ամյա Սեսիլ Քլեյթոնին, որի ուղեղի ավելի քան 10%-ը վիրաբույժները հեռացրել են արտադրական վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանները հանդես են եկել սահմանափակ հնարավորությունենրով դատապարտյալի մահապատժի դեմ:
Բողոքարկումն ԱՄՆ Գերագույն դատարան և պատիժը հետաձգելու խնդրանքով դիմումները նահանգապետին արդյունք չեն տվել:
40 տարի առաջ հեռացրել են Քլեյթոնի գլխուղեղի ճակատային հատվածի զգալի մասը, որը մեծապես պատասխանատու է արարքների վերլուծության համար:
1996 թ. տղամարդը ոստիկանի է սպանել:
![]()













































