Իսրայելի ռազմաօդային ուժերը անցած գիշեր հրթիռակոծության են ենթարկել Գազայի հատվածը: Իսրայելական բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց թիրախը եղել են ՀԱՄԱՍի երեք հրամանատարներ, որոնք էլ վերացվել են նրանց մեքենայի ռմբակոծության հետևանքով:
Այս մասին հաղորդում է Haaretz-ը:
Պաղեստինցիները հայտնել են, որ Իսրայելի կողմից ռմբակոծության հետևանքով վերջին երկու օրերի ընթացքում զոհվել է 17 մարդ, այդ թվում` խաղաղ բնակիչներ: «Իսլամական ջիհադ» խմբավորումը խոստացել է «խոցել Իսրայելի սիրտը», եթե այդ երկրի բանակը չդադարեցնի Պաղեստինի տարածքի ռմբակոծությունը:
«Պաղեստինյան խմբավորումները մինչև այսօր չեն օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները, սակայն եթե հակառակորդները շարունակեն ագրեսիան, ապա շատ կզղջան դրա համար»,- ասել է «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչը:
Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:









































