Իսպանիայի ոստիկանությունը կանխել է ռումբի պայթյունը Մադրիդի Ալմուդենա մայր տաճարում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:
Ոստիկանությունում նշել են, որ դա եղել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Այն հայտնաբերել է եկեղեցու սպասավորներից մեկը: Նա նստարանին նկատել է կասկածելի փաթեթ և ոստիկանություն կանչել, որոնք շրջափակել են տաճարը և վնասազերծել ռումբը:
Ընթանում է հետաքննություն:








































