«Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը չի հերքել այն տարբերակը, որ ինքը կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
«Ինձ հետաքրքրում է Գերմանիայի առաջնությունը՝ չեմ ժխտում: «Բավարիա»-ն շատ ուժեղ ակումբ է՝ ուժեղ ֆուտբոլիստներով: Ինձ պատկերացնում եմ այդ թիմի մարզաշապիկով»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու «Սիթի»-ն:










































